Բավ է պառակտվել
09-10-2019 20:20

Տոնոյանը հրաժարական չի տվել

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրը: «Հերքում եմ լուրը»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհեթեթություն է համարել մամուլի հրապարակումները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին: Փաշինյանն այդ մասին խոսել է «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Տոնոյանը ևս լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ աշխատանքի մեջ է ու լուրը չի համապատասխանում իրականությանը:

 

Արմինե Գևորգյան