Բավ է պառակտվել
12-02-2019 16:16

Տոնոյանը հնարավոր է համարաել Հայաստանի մասնակցությունը ռազմական գործողություններին Սիրիայում

Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կմասնակցի ռազմական գործողություններին Սիրիայում, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

“Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը դա ևս անպայման կանի օրենքի տառին համապատասխան։ Իհարկե, մեր այդ որոշումը կայացնելու ժամանակ կաշխատենք համագործակցել (Հայաստանի՝ խմբ.) արտախորհրդարանական ուժերի հետ”,– ասել է նա Կիխրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Խոսելով հայկական մարդասիրական առաքելությունը Սիրայի ուղարկելու մասին, Տոնոյանը նշել է, որ դա նույնպես իրականացվել է օրենքի տառին համաձայն՝ ի պատասխան Սիրիայի դե ֆակտո իշխանությունների գրավոր խնդրանքի։

Օրերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու օրինականության մասին հայտարարությամբ, ներկայացնելով մի շարք իրավական հիմնավորումներ։

Հումանիտար ականազերծման փորձագետներից, բժշկական անձնակազմից և անվտանգության ապահովման պատասխանատուներից բաղկացած 83 հոգանոց հայ մասնագետների խումբը փետրվարի 8-ին ժամանել է Սիրիա։ Հայկական առաքելության գործառույթները ներառում են հումանիտար ականազերծում, բնակչության շրջանում հակականային իրազեկում, բժշկական օգնության տրամադրում Հալեպում՝ բացառապես մարտական գործողությունների գոտուց դուրս: