Բավ է պառակտվել
22-08-2022 11:37

«Փեթակ» ԱԿ տնտեսվարողները պահանջում են աշխատանքի վերսկսման կոնկրետ օր նշել։ ԱԻՆ-ի արձագանքը

«Փեթակ» առտևրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամլո քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Կոստանյանը հավելել է, որ որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Նախնական տվյալներով՝ պայթել է հրավառության նյութերով պահեստը, մասամբ փլուզվել է մոտ 2,8 քմ ընդհանուր մակերեսով եռահարկ շենք։

ԱԻՆ տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 2-ը համարվում են անհետ կորած։ Տուժել է 63 անձ, այդ թվում՝ երեխաներ։ Շաբաթ օրվա դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 3 քաղաքացի։ Օգոստոսի 17-18-ին Հայաստանում և Արցախում սուգ էր հայտարարված։