Բավ է պառակտվել
03-07-2020 18:41

Թորոսյանը կորած դիի և մնացած հարցերի մասին պատասխանել է լրագրողներին

Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման և դիերի տեղափոխման պրոցեսում: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով նախօրեին գյումրեցի կնոջ դիակի կորելու հանգամանքին, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շփոթմունքն ուղղվել է, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում պարզվել է՝ չի ճանաչել, նրանք ներողություն են խնդրել»,- նշեց նա:
Ի դեպ այս մասին բարձրաձայնել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ասել էր որ նախարարը անգամ ներողույուն չի խնդրել հարազատներից։ Նախարարն էլ շատ կոպիտ ձևով պատասխանել էր Արսեն Թորոսյանը։ Համացանցում սկսվեց քննարկվել նախարարի ու պատգամավորի հեռահար բանավեճը, և բոլորին հետաքրքրում էր․ արդյոք նախարարն այդքան ժամանակ ունի՞ հետևելու քաղաքական գործիչների աշխատանքին, «Այո, ես ունեմ ժամանակ հետևելու քաղաքական գործիչների գործունեությանը, միշտ ունենալու եմ, առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ քաղաքական հայտարարություններ է անելու, խնդրում եմ այդ հարցն այլևս չտաք»:
Անդրադառնալով կորոնավիրուսի հարցով ԱԺ-ում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովին՝ նախարարն ասաց, որ ինքն անձամբ պատրաստ է գնալ և պատասխանել բոլոր հարցերին: «Հանձնաժողովի ստեղծումը քաղաքական ուժերի ցանկությունն է, սակայն իմ գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով բավական լավ պայքարել է այդ համաշխարհային մարտահրավերի դեմ»,- նշեց նա:
Խոսելով կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասին Արսեն Թորոսյանը նշեց, որ թվերի բարձր մնալը կախված է ոչ միայն կառավարությունից, այլ նաև հասարակությունից։
«Կարող եմ ասել, որ մենք պայթյունավտանգ իրավիճակ չունենք, բոլոր կանխատեսումներով մենք պետք է ունենայինք 30 հազարից ավելի նախադեպ, բայց ունենք 27 հազար։ Ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ճիշտ գծի վրա ենք»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով, առողջապահական համակարգն այժմ ավելի մեծ թվով մարդկանց է հասնում օգնության.«Մենք գտնվում ենք համաճարակի մեջ, ինչը կրկնակի բեռ է առողջապահական համակարգի վրա։ Այսօր մենք հաստատված և տանը սպասող երկու դեպք ունենք՝ ի տարբերություն երեկվա 20-ի»։

 

 

Արմինե Գևորգյան