Բավ է պառակտվել
24-02-2022 23:18

Հայաստանում տրակտորն ընկել է ջրատարը, 27-ամյա վարորդը մահացել է

Հայաստանի Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է «Բելառուս» մակնիշի տրակտորի 27-ամյա վարորդը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ ժամը 19:50-ի սահմաններում փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սուրենավան գյուղում այրվում է եղեգ։ Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ջրատարը։ Տրակտորը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ջրատարից։

Փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. սակայն վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: