Բավ է պառակտվել
13-12-2021 14:52

Երևանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է․ քաղաքապետարանի արձագանքը

Երկուշաբթին Երևանի մի շարք թաղամասերի բնակիչների համար սկսվեց մեծ անհարմարություններով։ Վաղ առավոտից քաղաքային տրանսպորտի կանգառներում կուտակվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ դպրոցականներ և ուսանողներ։

Ի՞նչ է պատահել

Պատճառը քաղաքային ավտոբուսների գրեթե իսպառ բացակայությունն է մի շարք երթուղիներում՝ մայրաքաղաքի ծայրամասերից դեպի մայրաքաղաքի։

Քաղաքացիների հավաստիացմամբ՝ աշխատել են միայն հազվագյուտ միկրոավտոբուսներ, որոնք ոչ միայն չեն կարողացել լուծել մարդկանց ահռելի կուտակումների խնդիրն, այլև չեն կարողացել ուղևորներին տեղ հասցնել, քանի որ նրանց երթուղին այլ ուղղությամբ է ընթանում։

Մարդիկ ստիպված են եղել դիմել ծայրահեղ միջոցների. Ոմանք տեղ են հասել պատահական մեքենաներով․ մեքենաների կարեկից տերերը կանգ էին առնում կանգառներում և առաջարկում տեղ հասցնել իրենց հետ նույն ուղղությամբ գնացող մարդկանց։ Մյուսները ստիպված էին օգտվել տաքսիներից, որոնք գնալ, որոնք, օգտվելով առիթից, միանգամից բարձրացրել էին սակագները։ Սակայն քաղաքի բնակիչների մեծ մասը շարունակում էր սառչել կանգառներում՝ սպասելով բաղձալի ավտոբուսներին:

Խնդրին անդրադարձ է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Քաղաքապետարանի մեկնաբանությունը

Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանն ասել է, որ երկուշաբթի առավոտից Երևանում հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներ չեն աշխատում՝ կապված վարորդների բոյկոտի հետ, ովքեր պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես՝ աշխատավարձի բարձրացում։

«Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ (մոտ 525 դոլար) ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանից նշել են, որ քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Կարապետյանը վստահեցրել է նաև, որ վարորդների աշխատանքային պայմանները շարունակաբար բարելավվում են։

«Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։
Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ

Մեկ օր առաջ Երևանում սկսել են շահագործվել նոր ավտոբուսներ, որոնք, ինչպես վստահեցրել են քաղաքապետարանից, սպասարկում են քաղաքային չորս երթուղի։ Այսպես, դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3,20,97,99: Նոր երթուղիների սպասարկումը կիրականացվի, համապատասխանաբար, 18,13,16,16 միավոր շարժակազմերով։