Բավ է պառակտվել
04-01-2018 11:54

«Ստեփանծմինդա- Լարս»- ն անցանելի է, ՀՀ տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը, որով անցնում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակի ցամաքային ուղին, հունվարի 4-ին, ժամը 10:00 –ի դրությամբ անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միաջոցների համար, բացառություն են կազմում միայն բեռնատարները: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ-ից, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, «Ստեփանծմինդա-Լարս» անցակետի ռուսական հատվածում կուտակվել է 124 ավտոմեքենա, որից 65-ը բեռնատար, իսկ 59 մարդատար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ խմբերը համագործակցում են ինքնակառավարման մարմինների և այլ արտակարգ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսական անհրաժեշտ պայմաններով ապահովելու նպատակով:

«Վերին Լարս» անցակետի տարածքում տեղակայվել է մեկ ջեռուցվող կետ, կազմակերպվել է մոր և մանկան սենյակի աշխատանքը:

Հանրությանը իրազեկելու միջոցներ են ձեռնարկվում, այդ թվում նաև ռադիոհաղորդումների միջոցով:

Միևնույն ժամանակ, առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում առկա են դժվարանցանելի ճանապարհներ:

Սոթք- Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ տարածքներում և Վարդենյանց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: