Բավ է պառակտվել
29-12-2018 22:03

Ստեփանծմիդա - Լարս ավտոճանապարհն ամբողջությամբ փակ է, “Վերին Լարս” անցակետում 1000-ից ավելի ավտոմեքենա է կուտակվել

Ստեփանծմիդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` վկայակոչելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկությունները:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային այս երթուղու վրա է գտնվում “Վերին Լարս” անցակետը:

ԱԻՆ-ը տեղեկացնում է նաև, որ ըստ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության տվյալների, ռուսական կողմից անցակետում կուտակվել է շուրջ 630 մարդատար, 335 բեռնատար ավտոմեքենա, ինչպես նաև 5 ավտոբուս։

Միաժամանակ, ժամը 12։00-ի դրությամբ Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Սոթք - Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է տրանսպորտային միփոցների երթևեկության համար։

Ամասիայի և Աշոցքի շրջաններում, Քեթիի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր - Դիլիջան , Մաստարա - Լանջիկ, Ապարան - Քուչակ, Ալագյազ - Արթիկ, Ապարան - Արագած, ինչպես նաև Սիսիան - “Զանգեր” ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

“Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով”,- նշվել է հայտարարության մեջ։