Բավ է պառակտվել
19-11-2018 14:27

“Ստեփանծմինդա-Լարս” մայրուղին կրկին փակ է ձնամաքարման աշխատանքների պատճառով

“Ստեփանծմինդա-Լարս” մայրուղին (որով անցնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև միակ ցամաքային ճանապարհը) կրկին փակ է ձյան մաքրման նպատակով, հայտնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ստացված տվյալների համաձայն, երկուշաբթի օրը ժամը 14: 00-ից մայրուղին կփակվի ճանապարհածածկը ձնից մաքրելու և երթևեկելի հատվածն ընդլայնելու նպատակով:

“Այս պահին ձյունն ընդհատվել է, և ճանապարհի ընդլայնման նպատակն է ապահովել նաև բեռնատար մեքենաների անցումը”, - նշել են տրանսպորտի նախարարությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի երեկոյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էր միայն մարդատար ավտոմեքենաների համար (մի քանի օր առաջ այս ճանապարհով երթևեկությունն արգելված էր բոլոր տրանսպորտային միջոցների համար):

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, երկուշաբթի օրը, ժամը 8.00-ի դրությամբ ռուսական կողմից կուտակվել է 445 բեռնատար:

Գերատեսչությունում հավելել են, որ Հայաստանի տարածքում բոլոր ճանապարհները հիմնականում բաց են երթևեկության համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին մարզեր մեկնելիս օգտագործել միայն ձմեռային անվադողեր: