Բավ է պառակտվել
27-12-2018 09:21

Վրաստանում Ստեփածմինդա-Լարս մայրուղին փակ է, Հայաստանւոմ բոլոր մայրուղիները անցանելի են․ ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ, հզում անելով վրացական կողմի տեղեկություններին հայտնում է, որ հինգշաբթի օրը ժամը 10։00-ի դրությամբ Վրաստանի տարածքում փակ էՍտեփածմինդա-Լարս մայրուղին, որը Հայաստանը Ռւսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Ըստ գերատեսչության տվյալների, Հայաստանի տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են։ Ալագյազ-Ծիլքար, Լանջիկ - Մաստարա միջհամայնքային ճանապարհներին և Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով։

ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս վարորդներին մարզերմարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողեր։