Բավ է պառակտվել
28-01-2019 20:00

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Երկուշաբթի ժամը 16։00-ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտի համար։

Այս մասին տեղեկացրել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, հղում անելով Վրաստանում ՀՀ դեսպանատանը։ Տեղեկացվել է, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Քոբի ճանապարհահատվածում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։

Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը պարբերաբար մասնակի կամ ամբողջովին փակվում է բնակլիմայական պատճառներով, ինչը հանգեցնում է ռուսական կողմում տրասնպորտային միջոցների կուտակումների։