Բավ է պառակտվել
07-02-2020 17:40

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ձնաբքի և ձնահոսքի վտանգի պատճառով

Փետրվարի 7-ին ժամը 17։30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին է, առատ ձյուն է տեղում։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ ուժեղ ձնաբուքի, զրոյական տեսանելիության և ձնահոսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նախարարությունից վարորդներին հորդորում են կուտակումներից զերծ մնալու նպատակով առաջիկա օրերի ընթացքում խուսափել նշված ավտոճանապարհով եթևեկելուց:

Որբաթ օրվա ժամը 17։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ապարանի, Սևանի, Գավառի Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի ճանապարհներին և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին, ինչպես նաև Մեղրիի և Սարավանի լեռնանցքներում ձնաբուք է։

Ուժեղ ձնաբքի և զրոյական տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը։

Հայաստանի տարքծքում մնացած միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են։

ՃՏ պատահարներից և խցանումներից խուսափելու համար գերատեսչությունը խորհուրդ է տալիս բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իր հերթին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ծիլքար-Սպիտակ հատվածը նույնպես փակ է տրանսպորտի համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ճանապարհային հատվածը, Աշոցքի, Ամասիայի շրջանիների ավտոճանապարհներն, ինչպես նաև ճանապարհները Սարապատ, Կաքավասար, Սալուտ, Մուսայելյան և Բերդաշեն գյուղերում։

Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-”Զանգեր” և Սիսիան-”Զանգեր” հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ապարանի և Ծաղկահովիտի շրջաններում ձնաբուք է։

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի հսկիչ անցակետի ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար: