Բավ է պառակտվել
21-01-2022 11:54

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց

Հայաստանում ուրբաթ առավոտվա դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ և մայրուղիներ։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ժամը 08:30-ի դրությամբ փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ և Վարդենյաց լեռնանցք տանող ճանապարհը։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։