Բավ է պառակտվել
04-06-2014 21:00

ԵՄ պատվիրակության ղեկավարը հանձնեց ՛՛ԵՄ-ն Հայաստանում՛՛ դասընթացի մասնակիցների հավաստագրերը


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այսօր ԵՄ կենտրոնում հանձնել է «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի երկրորդ դասընթացի մասնակիցների հավաստագրերը:

Դեսպան Հրիսթեան հոգունակություն է հայտնել առ այն, որ արդեն մարդկանց երկրորդ խումբն է դառնում «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի շրջանավարտ: «Ակումբի շրջանավարտների շրջանակն ընդլայնվում է, եւ ես շատ ուրախ եմ», ասաց դեսպանը: «Կյանքի տարբեր ոլորտներից մարդկանց մեկ տեղում համախմբմամբ եւ ԵՄ-Հայաստանի հարաբերությունների ու համագործակցության մասին մտքերի ազատ փոխանակման խրախուսմամբ մենք հույս ունենք ավելի մեծ աջակցություն ապահովել ԵՄ եւ Հայաստանում ԵՄ գործունեությանը», ավելացրեց Տրայան Հրիսթեան:

«ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ եւ բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում էգրավիչ դասընթաց ու օգտակար ցանցային միջոցառումներ ավագ պաշտոնյաների եւ հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է:

Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար եւ կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուսանողներ:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին եւ նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։