Բավ է պառակտվել
05-08-2019 18:36

Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով մեղադրանք է ներկայացվել երեք անձի

Երևան–Սևան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքով քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել, հայտնել է Հայաստանի Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 18-րդ կիլոմետրին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել էին Nissan Patrol և Range Rover ավտոմեքենաները։ ԶԼՄ-ները գրել էին, որ միջադեպը տեղի է ունեցել “Ծառուկյան”դաշինք” խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) գործարանի և տան մոտակայքում, և հենց նրան են պատկանում վնասված ավտոմեքենաները։ Քրեական գորխի շրջանակներում ձերբակալվել էր Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։

Նախաքննության ընթացքում բացահայտվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքի ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1974թ., մյուս երկուսը Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963 և 1966թթ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, զինամթերքի ապօրինի ձեռքբերելը և պահելը):

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: