Բավ է պառակտվել
14-02-2022 22:04

Հայաստանում գրանցվել է օրվա մեջ երրորդ երկրաշարժը։ Հետցնցումները շարունակվում են

Հայաստանում տեղի է ունեցել մեկ օրվա մեջ երրորդ երկրաշարժը, հետցնցումները շարունակվում են, հաղորդում է հանրապետության ԱԻՆ-ը։

Փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին), Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային Բավրա բնակավայրի մոտ 3.0 մագնիտուդով երկրաշարժ։

Օջախի խորությունը՝ 10կմ։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:13-ին), Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ արևելք՝ Վրաստանի սահմանի մոտ գրանցել էր 3.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել էր Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Լոռու մարզի Սարչապետ, Մեծավան, Նորաշեն գյուղերում` 3 բալ ուժգնությամբ և Տաշիր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Ուժեղ երկրաշարժ նախօրեին

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով 18:25-ին) Հայաստանի Շիրակի մարզի Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք՝ Վրաստանի հետ սահմանի մոտ, գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Երևանում՝ 3-4 բալ ուժգնությամբ և Ստեփանակերտում։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ Գյումրիի վթարային շենքերում մասնակի փլուզումներ են տեղի ունեցել, շտապօգնությունն ահազանգեր է ստացել սթրեսային իրավիճակի և ճնշման տատանումների մասին, հոսանքազրկվել են Գյումրիի երկու թաղամաս,, ինչպես նաև Մարմաշենն ու Հայկավանը, սակայն. որոշ ժամանակ անց էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Ըստ ԱԻՆ-ի՝ որոշ ոչ մեծ փլուզումներ են եղել նաև Երևանում և Լոռու ու Շիրակի մարզերում։