Բավ է պառակտվել
02-06-2022 22:47

Երևանում երեք տուն է այրվում

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում հինգշաբթի երեկոյան։

Հայաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ հունիսի 2-ին, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարսեղով փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են մեկհարկանի 3 տան տանիքներ։