Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը։
Հայաստանի թիմի մասնակիցներից ոսկե մեդալի է արժանացել Լեոնիդ Ասատրյանը, բրոնզե մեդալների՝ Տիգրան Մխիթարյանը և Արման Խառատյանը, իսկ գովասանագրի՝ Յուրի Պետրոսյանը։ Թիմը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ-ից՝ Անդրանիկ Դավինյանը և ԵՊՀ-ից՝ Արմեն Գալստյանը։
Օլիմիադան, որին մասնակցել է 90 երկրի 355 ներկայացուցիչ, անցկացվել է հուլիսի 16-ից 25-ը։
Բավ է պառակտվել