Բավ է պառակտվել
30-09-2016 16:33

Երեք հայ է զոհվել Հալեպում գրանցված հրթիռակոծության հետևանքով

Երեք հայ զոհվել է, վեցը ծանր վիրավոր է ահաբեկիչների կողմից ուրբաթ Սիրիայի Հալեպ քաղաքի հրթիռակոծության հետևանքով:

Ըստ հաղորդագրության` զինված ահաբեկչական խմբավորումների գրոհների են ենթարկվել հայաբնակ երկու թաղամասեր։ Հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակելի տունը։ Արդեն հայտնի են երկու զոհերի անունները` Արման Հինդոյան և Ծիլա Ջաբաղջուրյան։ Երրորդ զոհի ինքնությունը դեռ պարզ չէ։

Հրթիռակոծության պատճառով Ազգային պատսպարանի սաները տեղափոխվել են ապաստարան, իսկ հայկական ճեմարանի սաները` ներքնահարկ։