Բավ է պառակտվել
15-07-2022 10:19

3 ադրբեջանցի բռնի ուժով Նախիջևան են տեղափոխել հայկական գյուղի բնակչին

Հայաստանի քննչական կոմիտեն, հիմք ընդունելով գլխավոր դատախազության հաղորդագրությունը, հետաքննում է Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած միջադեպը։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինիս եղբայրն ասել է, որ հունիսի 6-ին տնից դուրս է եկել ու չի վերադարձել։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրի բնակիչ Ա.Խ.-ն հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բոխի հավաքելու նպատակով միայնակ գնացել է գյուղի և Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ նրան են մոտեցել ինքնությունը դեռևս չպարզված, ազգությամբ երեք ադրբեջանցիներ և, նրա կամքին հակառակ տեղափոխել են Նախիջևան։ Հունիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են նույն վայրը, որտեղից վերջինս վերադարձել է Խաչիկ գյուղ:

Նախաքննությունը շարունակվում է։