Բավ է պառակտվել
02-06-2017 14:37

Ռուսաստանցի երեք հայ նոմինացված են «Տարվա մարդ» մրցանակին

Ռուսական « GQ »ամսագիրը հայկական ծագումով երեք ռուսաստանցիների նոմինացրել է «Տարվա մարդ» մրցանակին:
«GQ Տարվա մարդ» արարողութունը ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերին: Քվեարկությունը, որը որոշելու է լավագույնին, այս տարի կտևի մինչև հուլիսի 31-ը:
« Տարվա ռեստորատոր» նոմինացիայում ներկայացված է Ռուսաստանի ցանցային լավագույն նախագծերից մեկի՝ «Չայխոնա №1»-ի համահեղինակ Ալեքսանդր Օգանեզովը: Ով վերջերս Գլեն Բալիսի համահեղինակությամբ բացել է նաև քաղաքի լավագույն ասիական հաստատությունը՝ «Cutfish» սուշի-բիստրոն:
Հայկական ծագումով ևս մեկ ռուսաստանցի՝ «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն և « Կրասնոդար» աննախադեպ մարզադաշտի ստեղծող Սերգեյ Գալիցկին նոմինացված է «Տարվա գործարար» կատեգորիաում: Հոդվածի հեղինակները նրա մասին պատմում են, որ նա բացել է մի բացառիկ մարզադաշտ, որը տեղաբնակները նրա պատվին «Գալիզեյ» են անվանում : Մարզադաշտը անձամբ գնահատել է նաև երկրի ղեկավարը:
Ամսագրի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը, ով նոմինացվել է « Տարվա մարզիկ» անվանակարգում: Նրա մասին գրել են, որ. « Բռնցքամարտիկին չկոտրեցին ո՛չ Ռիոյի օլիմպիադային նվաճած արծաթը, ո՛չ դոպինգային սկանդալը: Խիզախորեն և հաջողութամբ նա մեկնարկեց իր պրոֆեսիոնալ կարիերան՝ սկսելով բացառապես հաղթանակներից»:
Ընդհանուր առմամբ ամսագիրը ներկաացրել է 11 անվանակարգ, որոնցից յուրաքանչյուրում առաջադրված է հինգ թեկնածու: Բացի այդ, կան նաև գործընկերների կողմից սահմանված հատուկ անվանակարգեր. «Hugo Boss»-ը կհանձնի « Տարվա Boss» մրցանակը, «IQOS»-ը կորոշի, թե ով է դարձել «Տարվա ոգեշնչում», իսկ «S.T. Dupont» ընկերությունը հատուկ մրցանակ կհանձնի: Ավանդույթի համաձան «Johnnie Walker»-ը կմատնանշի նրանց, ովքեր հետևում են «Առաջ շարժմանը»: