Բավ է պառակտվել
13-07-2022 10:59

Երևանում արևադարձային տապը կգերազանցի 42-ամյա ռեկորդը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։

Երևանում չորեքշաբթի սպասվում է մինչև +39 աստիճան: Հուլիսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1980թ.-ին՝ +37,9: Հետագա օրերին կանխատեսվում է ավելի շոգ եղանակ, հանգստյան օրերին կլինի 40-42 աստիճան: