Բավ է պառակտվել
14-02-2015 16:36

Ծառուկյանն ազատվել է ֆիզկուլտինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը gisher.news-ին տեղեկացրեց, որ վարչապետի հրամանով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից:
Նա նաև ասաց, որ վարչապետի մեկ այլ հրամանով, Ֆիզկուլտինստիտուտի խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: