Բավ է պառակտվել
02-05-2022 09:23

Երևանի կենտրոնը փակվում է․ մայրաքաղաքում սկսվում են անհնազանդության զանգվածային ակցիաներ

Երևանում երկուշաբթի վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները, ակտիվիստները փակում են կենտրոնական փողոցներն ու դեպի կենտրոն տանող գլխավոր փողոցներն ու կամուրջները։
Մասնավորապես, ցուցարարների խմբերն արդեն փակել են երթևեկությունը Պուշկինի փողոցի և Մշտոցի պողոտայի խաչմերուկում, Արշակունյաց պողոտայում, ընդդիմությունը փորձում է փակել Տիգրան Մեծ պողոտան։
Որոշ վայրերում ժամանած ոստիկաններն արդեն դուրս են մղել ցուցարարներին երթևեկելի հատվածից և հեռացրել արգելափակող մեքենաները։ Ցուցարարների խմբերը թողնում են իրենց մեքենաները ճանապարհների երթևեկելի հատվածում գնում մյուս փողոցները փակելու։ Ճանապարհին կանգնած երիտասարդները հայրենասիրական երգեր են երգում։
Մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած բողոքի խոշոր հանրահավաքում ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության զանգվածային խաղաղ ակցիաների մեկնարկի մասին։ Ընդդիմությունը մայրաքաղաքի կենտրոնի Ֆրանսիայի հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերել փողոցում, իսկ երկուշաբթի առավոտից սկսել են Երևանի փողոցների երթևեկությունը արգելափակելու ակցիաները։

Ընդդիմության գործողությունները
Շուրջ երկու շաբաթ է, ինչ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները բողոքի երթեր են կազմակերպում Երևանում, Հայաստանի քաղաքներում և գյուղական համայնքներում՝ կոչ անելով համախմբվել երկրի իշխանությունների գործողությունների դեմ։
Ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում ցուցարարներին։ Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների քաղաքականությունը սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կոչ է անում Հայաստանին իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, հակառակ դեպքում չի կարողանա օգնություն ցուցաբերել հայկական կողմին։ Այս հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։