Բավ է պառակտվել
31-05-2022 16:56

Վթարի պատճառով Երևանի կենտրոնը կջրազրկվի

Հունիսի 1-ին վթարի պատճառով 10 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Երեւանի կենտրոնում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 1-ին ժամը 10:00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի հետևյալ տարածքների՝

Իսահակյան, Կորյուն, Աղայան, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Ա.Պետրոսյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-40, Խանջյան 37, 39, 43, 47/1, Թումանյան 10, 12, 13, 28/20, 34- 41, Հանրապետության 82, Սարյան 1, Տերյան 42-91, Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Տերյան105/1, Բաղրամյան 1-3 համարների, Մոսկովյան անցուղու, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։