Բավ է պառակտվել
18-01-2017 18:15

ՌԴ ԿԲ-ն հայկական թեմատիկայով հիշարժան մետաղադրամներ կթողարկի

2017 թվականին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայկական թեմատիկայով հիշարժան մետաղադրամներ կթողարկի:
Ինչպես նշված է ՌԴ ԿԲ-ի կայքում, « Ռուսաստանի ճարտարապետության հուշարձաններ» շարքում թողարկվել ու է « Ղրիմի Ինքնավար հանրապետության Սուրբ Խաչ վանք»-ը պատկերող արծաթյա մետաղադրամ:
Տարվա ընթացքում շրջանառության մեջ բաց կթողնվի 3 ռուբլի անվանական արժեքով այս մետաղադրամի 5 հազար օրինակ:
Ղրիմի հայկական Սուրբ- Խաչ վանքը հիմնվել է 14-րդ դարի կեսերին:
Բացի այդ, « Ռուսաստանի ակնառու անձինք» շարքում Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայկական ծագման ակնառու ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու 200- ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ կդնի նրա անվան հիշարժան մետաղադրամ:
Մետաղադրամը կթողարկվի 2017 թվականի երկրորդ կեսին՝ 3 հազար օրինակով և 2 ռուբլի անվանական արժեքով:
Հայաստանի Կենտրոնական բանկը հունվարի 16-ին շրջանառության մեջ դրեց ոսկյա և արծաթյա 8 հոբելյանական հիշարժան մետաղադրամ, այդ թվում նաև 1000 օրինակով « Իվան Այվազովսկի-200»-ը, որի անվանական արժեքն է 10.000 դրամ (մոտ 20,6 դոլար):