Բավ է պառակտվել
30-09-2023 00:38

ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած տորագրությունների վավերականությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ի նիստում հաստատել է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած ստորագրությունները, հայտնում է ԿԸՀ մամլո ծառայությունից։
«Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որպես այլ պետության մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողություն։
«Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրանցել էր 66 քաղաքացիների դիմումը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Ստորագրահավաքի համար նրանք ստացել են 60 օր (հունիսի 21-ից օգոստոսի 18-ը)։ Օգոստոսի 31-ին ԿԸՀ է ուղարկվել 58 հազար ստորագրություն, որից հետո հանձնաժողովը մեկ ամիս ստուգում է իրականացրել։ Այս գործընթացին հետևել են նաև նախաձեռնության անդամներն»,- այսօրվա նիստի արդյունքներով նշում են ԿԸՀ մամլո ծառայությունից։
Գործող կարգի համաձայն, որպեսզի քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված օրինագիծը ներկայացվի խորհրդարանի քննարկմանը, դրա նախաձեռնողները պետք է հավաքեն 50 հազար ստորագրություն։ Հասնելով այս ցուցանիշին՝ ԿԸՀ-ն անհրաժեշտ չհամարեց չշարունակել ստուգումը։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։