Բավ է պառակտվել
19-11-2018 14:20

Հայաստանի ԿԸՀ-ն տեսահոլովակ է թողարկել դեկտեմբերի 9-ին քվեարկության կարգի վերաբերյալ (տեսահոլովակ)

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է տեսահոլովակ, որտեղ բացատրվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկության կարգը։

Տեսահոլովակում ներկայացվում է առաջիկա ընտրություններում քաղաքացիների վարքագծի կանոնները:

Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է անցկացնել Հայաստանի ժամանակակից պատմության մեջ լավագույն խորհրդարանական ընտրությունները՝ հիմնված ժողովրդի ազնվության և կամքի վրա:

Ըստ ԿԸՀ-ի, խորհրդարանական ընտրություններին մասնակցության հանրապետական ցուցակներ են տրամադրել 11 քաղաքական կուսակցություն և դաշինք: Դրանք են՝ “Իմ քայլը” դաշինքը, “Բարգավաճ Հայաստան”, “Ազգային առաջընթաց”, “Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ”, “Օրինաց երկիր” և համահայկական “Սասնա ծռեր” կուսակցությունները, “Մենք” դաշինքը, ՀՅԴաշնակցությունը, “Լուսավոր Հայաստանը”, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը”, “Քաղաքացու որոշում” սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։