Բավ է պառակտվել
20-11-2023 11:09

Հայաստանին ցիկլոն է մոտենում․ սպասվում է ձյուն, բուք

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:

Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում նաև բուք:

Երևանում նոյեմբերի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 20-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք։ Նոյեմբերի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 18-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Ադրբեջանի ԶՈւ–ն Սյունիքի Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ է գնացել. մարզպետ
Երևանում տրանսպորտը կաթվածահար է
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ
Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը շարունակում է նվազել
Ինչպիսի՞ն է անգլերենի իմացության մակարդակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: