Բավ է պառակտվել
09-02-2021 15:58

Երևանում վաճառվում են Կարմիր գրքում գրանցված ծաղիկներ

Վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում այն մասին, որ Երևանում 250-300 դրամով վաճառվում են “դեղին ձնծաղիկներ”՝ Կարմիր գրքում Շտենբերգիա Ֆիշերի անվամբ գրանցված ծաղիկներ։ Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Նշվում է, որ այդ տեսակը գտնվում է կրիտիկական վիճակում և աճում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրում՝ Ներքին Վաչագան գյուցի մոտակայքում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ:

Շտենբերգիան բազմամյա սոխուկավոր բույս է։ Տերևները գոտիանման են, տափակ, ծաղիկները՝

Գերատեսչությունը նշում է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։