Բավ է պառակտվել
25-07-2023 12:25

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի թունելը փակվել է ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով, կա զոհ

Հուլիսի 24-ին՝ ժամը 20:14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 2-րդ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ․ թունելը երկկողմանի փակ է։
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1979 թ, ՌԴ քաղաքացի) կցորդիչը և «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1981 թ․). վարորդ Վ. Վ.-ն հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Դ.-ն (ծնված 1979 թ․) և Դ․ Դ-ն (ծնված 2006 թ․)՝ հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. թունելը երկկողմանի բացվել է։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։