Բավ է պառակտվել
12-11-2020 01:20

«Թուրքական բայրաքթար Երևանի երկնքում». Էլբակեան Էդգար

Դեռ արտախորհրդարանական ուժերի հետ առաջին հանդիպման ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, Նիկոլին կետ առ կետ ասել են, որ էս տեսակ պատերազմի մեկնարկի մեղավորությունն իրանն ա, այդ թվում՝ ՌԴ հետ հարաբերությունները փչացնելու համար։

Գլուխը կախ լսել ա ու ասել՝ «ես գիտակցում եմ իմ մեղավորության աստիճանը»։ Ասել ա՝ «դե հիմա լուծումը մեկն ա, 7 շրջան տանք, ռուսները գան»։ Գիտակցելով վիճակի ծանրությունը՝ շրջանները տալու մասով մեղադրանք չի եղել, եղել ա մի հարց՝ «բա Արցախի կարգավիճակն ու հայերի անվտանգությո՞ւնը»։ Ասել ա՝ «չգիտեմ, էդ էլ ռուսները թող մտածեն»…
Կրկնում եմ՝ մեր պես ինֆորմացված մարդիկ լռել են միայն էն պատճառով, որ մինչև վերջ չենք պատկերացրել, որ համընդհանուր մոբիլիզացիա չի լինի, մինչև վերջ չենք պատկերացրել, որ նման դավաճանության առաջ կկանգնենք, երբ արդեն Հայաստանի գոյությունն էլ ա կասկածի տակ։

Բացահայտումներիս շարքն սկսելուց հետո մարդիկ հարցնում էին, թե ինչու պատերազմի ընթացքում չէի ասում, որ իմանային։ Ասեմ, իմացեք, որ հենց էսօր Երևանի երկնքում «Բայրաքթար» ա թռել։ Սա հատկապես փոխանցեք «սրանով փրկեցինք Հայաստանը» թեզի սիրահարներին։ Հաջորդը Տիգրանաշենն է (Քյարքի), որով անցնում է հարավ տանող ճանապարհը, և Սոֆուլուն, Բարխուդարլուն և Ասքիփարան (Տավուշ), որոնք միջազգայնորեն ճանաչված ադրբեջանական անկլավներ են ՀՀ կազմում։ Հետո չասեք՝ չեմ ասել։ Ղարաբաղից զորքը հանելուց հետո հաջորդը սրանք են։

Էլբակեան Էդգար