Բավ է պառակտվել
11-01-2021 15:06

«Թուրք Նիկոլ»․ բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ (տեսանյութ)

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա մասնակցելու Ալիև-Պուտին-Փաշինյան եռակողմ հանդիպմանը մասնակցելու ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց հավաքվածները տրիբունալ, դատ ու գնդակահարություն են պահանջում Փաշինյանի համար։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց բազմաթիվ հայեր են հավաքվել՝ բողոքի ակցիա իրականացնելու Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Հերթով տալիս է գյուղերը, թող հեռանա»,- նշեց նրանցից մեկը։
«Եկել ենք այստեղ, որովհետև մեր հայրենիքն են վաճառել»,- նշեց մեկ այլ մասնակից։
«Դավաճանը պետք է գնդակահարվի, դատվի պետական մարմինների կողմից, որոնք ցավոք սրտի, այսօր չեն գործում»,- իր դժգոհությունը հայտնեց մեկ ուրիշը։

Ակցիայի մեկ ուրիշ մասնակից էլ հայտարարեց՝ այստեղ է, որ թույլ չտա դավաճանը Ալիևի հետ նոր պայմանավորվածություն ստորագրի։
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ Նիկոլը խաբել է բոլորին. երկիրը ծախել է թշնամուն, և ամեն րոպե Փաշինյանը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգությանը։

Արմինե Գևորգյան