Էգեյան ծովում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է Թուրքիայի տարածքում։ Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, երեկ Ռիխտերի սանդղակով 6.5 բալ ուժգնությամբ ցնցումներին 22 հետցնցում է հաջորդել։
Այսօր տեղական ժամանակով 14։38-ին 5.1 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել։ Հիշեցնենք, որ երեկ գրանցված երկրաշարժը զգացվել էր արևմտյան բոլոր նահանգներում։
Ավելի վաղ Էգեյան ծովում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում արձանագրված հետցնցումների արդյունքում 267 մարդ էր տուժել: