Բավ է պառակտվել
29-09-2020 16:59

Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է (լուսանկար)

Մերոնց գրագետ աշխատանքի և ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Վարդենիսում զոհեր և վիրավորներ չկան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունի մարզպետ Գնել Սանոսյանը և կից տեղադրել լուսանկարներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ գրել է, որ սրանով, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը փաստում են, որ իրենց իրական թիրախը հայ ժողովուրդն է` զինվոր, թե գյուղացի, մայր, թե մանուկ։

Հիշեցնենք, որ  Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում հարվածային ԱԹՍ-ի հարվածից։