Բավ է պառակտվել
24-10-2014 11:20

Մոսկվայում տղամարդը 4-րդ դասարանցուն հասցրել է ինքնասպանության

Մոսկվայի ոստիկանությունը կալանավորել է տղամարդու, որը կասկածվում է 4-րդ դասարանցի աշակերտին ինքնասպանության հասցնելու մեջ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինները: Աղբյուրի համաձայն՝ երեխան ինքնասպանություն է գործել իր դասարանցու հոր սպառնալիքներից հետո: «Դպրոցում իր դասարանցու հորից ստացած սպառնալիքներից հետո, 10-ամյա տղան վերադարձել է տուն ու ցած նետվել 10-րդ հարկից: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է»,-ասել են ոստիկանությունում: Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել ձերբակալվածի նկատմամբ՝ «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: