Բավ է պառակտվել
02-07-2020 00:28

Արթուր Վանեցյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, “Հայրենիք” կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մի քանի օր է, ինչ ինքնամեկուսացվել է իր տանը կարանավիրուսի կասկածանքով, գրել է “Հրապարակ”-ը։

Ըստ պարբերականի՝ Վանեցյանը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ, իսկ հանգստյան օրերին բարձրացել է նրա ջերմությունը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Վանեցյանը թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է դրական։ Նշվում է, որ նրա ընտանիքի անդամները նույնպես թեստավորվել են, բայց վարակը չի հաստատվել։

Հուլիսի 1-ի առավոտյան դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26065 հաստատված դեպք: COVID-19-ից մահացել է 453 մարդ, ապաքինվել է 14563 քաղաքացի։