Բավ է պառակտվել
01-03-2021 12:07

Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել. Աբրահամյան

Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով. "Դրանցից մեկը, թերևս, այն էր, որ մի կողմից Ալիևը գովաբանեց համալիրը, մյուս կողմից՝ իր նեղվածությունն արտահայտեց Հայաստանին ՌԴ-ից հատկացվող ռազմական աջակցության վերաբերյալ, իսկ վերջում նշեց, որ առաջիկայում լրացնելու/համալրելու են իրենց սպառազինությունը։ Շանտաժի, նեղվածության արտահայտման հիմնական նպատակը համեմատաբար էժան սպառազինության ստացման ակնկալիքն է ՌԴ-ից, և ինչու չէ, Հայաստանին վաճառվող զինտեխնիայի մասով որոշակի ճնշումների գործադրումը։

Ադրբեջանը կփորձի թեման օգտագործել՝ ՌԴ-ից ստանալու նաև այնպիսի սպառազինություն, որոնց առ այս պահը ստանալ չի հաջողվել։ Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է ոչ միայն պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները, այլ հետպատերազմյան փուլում ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը",- գրել է Աբրահամյանը։