Բավ է պառակտվել
11-01-2023 11:47

Երևանի նախկին քաղաքապետից ու պատգամավորից պատրաստվում են բռնագանձել ավելի քան 2,3 մլրդ դրամ

Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տ.Մ.-ից, նրա հետ փոխկապակցված վեց անձից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Լրատվամիջոցները գրում են, որ խոսքը «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին է։

Խոսքը, մասնավորապես, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տան, մեկ հասարակական նշանակության տարածքի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոցի, երկու տրանսպորտային միջոցի մասին է, որոնց միջին շուկայական արժեքը 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամ է։

Մտադիր են են բռնագանձել նաև ապօրինի ծագման 853 մլն 402 հազար 782 դրամ ($1 – 395,13 դրամ)։