Բավ է պառակտվել
04-11-2015 08:58

Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի հայ ուղեւորներից 2-ի վիճակը ծանր է

Տուլայի մարզում վթարի հետեւանքով տուժածներից երկուսը՝ Ապրես Ռուբենի Ասրյանը եւ Հասմիկ Մարտինի Եսայանը, ծանր վիճակում են: Այս մասին  հայտնեց Տուլայի մարզի կառավարությա առողջապահության փոխնախարար Մարինա Լեւինան: Նրա խոսքով, Սարգսյան Սերյոժայի վիճակը միջին ծանրության է, նա նույնպես գլխի վնասվածք ունի: Մյուս 3 տուժածները վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը միջին ծանրության է: «Նրանք վերակենդանացման բաժանմունքում են՝ շուրջօրյա հսկողության տակ լինելու համար»,- նշել է Մարինա Լեւինան: Նա վստահեցրեց, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվել են եւ արվում է ամեն ինչ՝ սարսափելի վթարի հետեւանքով տուժածներին փրկելու համար: