Բավ է պառակտվել
07-12-2020 22:59

«Մեղրից Գորիս, Գորիսից Սոթք հատվածներում մարտական հերթապահության հետ կապված կարևոր հարցադրումներ ունեմ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեղրից Գորիս, Գորիսից Սոթք հատվածներում պաշտպանություն դնելու և մարտական հերթապահություն կրելու հետ կապված կարևոր հարցադրումներ ունեմ, բայց չգիտեմ ում դիմեմ։

Վարչապետին իմաստ չունի՝ չի հասկանա, պաշտպանության նախարարին դժվար գտնենք, ԳՇ պետը՝ արդեն չգիտեմ։

Հարցադրումներս դեռ չեմ հանրայնացնում՝ անվտանգության առումով խնդիրներ եմ տեսնում, բայց եթե առաջիկա ժամանակներում դրանց պատասխանները չստանամ, ստիպված որևէ ձևով կխոսեմ դրա մասին, որովհետև այդ ժամանակ ավելի արդարացված կլինի խոսելը, քան լռելը»: