Բավ է պառակտվել
19-08-2019 12:50

Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքող ցուցարարները հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ

 

Երկուշաբթի Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի դիմաց անցկացվում է բողոքի ցույց ընդդեմ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման:

Ինչպես իրադարձությունների վայրից հայտնում է գործակալության թղթակիցը, ցուցարարները պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքավայրում և իրենց վրդովմունքն են հայտնում այն փաստի կապակցությամբ, որ նախորդ օրը հրապարակված միջազգային փորձագետների եզրակացությունը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկատվությունը թաքցնելու վերաբերյալ քրեական գործի վարույթը դադարեցնելու համար։

Նախագահական նստավայրի շրջակա տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից։ Ակնկալվում է, որ շուտով ակցիայի մասնակիցներին կմիանան այսօր առավոտյան Ջերկուկում մեկնարկած ավտոերթի մասնակիցները։ Ըստ թղթակցի՝ այս պահին նախագահի նստավայրում ընթանում է խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, համայնքապետերի, Հայաստանի Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների և բնապահպանների մասնակցությամբ։

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է հայկական ամենահայտնի հանգստավայր Ջերմուկ քաղաքի մերձակայքում։ Բնապահպանները և հասարակ քաղաքացիները մտահոգված են այն հանգամանքով, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի, իսկ հեռանկարում նաև՝ Սևանա լճի աղտոտմանն, ինչը կարող է անդառնալի հետևանքներով բնապահպանական աղետի պատճառ դառնալ։

Ամուլսարի հանքավայրում ընթացող աշխատանքները, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, դադարեցվել են շուրջ կես տարի առաջ՝ մինչև Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական գնահատականի ստացումը։

Փորձաքննությունն իրականացրել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը՝ Հայաստանի քննչական կոմիտեի կողմից հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, այն փաստի առնչությամբ, որ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք դիտավորյալ թաքցրել են տեղեկությունները շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Փորձաքննությունը պետք է գնահատեր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև սոցիալական ու բնապհպանական ազդեցությունը։

Օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրեց միջազգային փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունն, ըստ որի `բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում ։

“Լիդիան Արմենիա” ընկերությունը 2005թ հիմնադրված հայկական երկրաբանական հետախուզական ընկերություն է, որի բաժնետոմսերի 100% -ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Ամուլսարի հանքավայրի շահագործումը ընկերության առաջին ծրագիրն է Հայաստանում ։

Ամուլսարի ոսկու հանքավայրը մաքուր ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում․պարունակում է մոտ 31 միլիոն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում: