Բավ է պառակտվել
02-02-2023 18:10

Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքից ցանկանում են շուրջ 10մլն դոլարի ունեցվածք բռնագանձել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանին, նրա որդուն` Նարեկ Սարգսյանին և դստերը՝ Անիին պատկանող 9մլն 400 հազար ԱՄՆ դոլարի գույքը ու դրամանական միջոցներն, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, ունեն ապօրինի ծագում և ենթակա են բռնագանձման:

Ըստ գերատեսչության՝ այդ գումարից 6,8 մլն դոլարն առևտրային բանկերում ավանդներ են, 9 անշարժ գույք, 2 շարժական գույք և 3 կազմակերպություններում մասնակցությունը նույնպես ապօրինի է դիտարկվել։

Երեք հայցերն էլ հակակոռուպցիոն դատարանում են` նախնական լսումների փուլում։ Սարգսյանների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նշել է, որ ամբողջությամբ առարկում են հայցի դեմ։

Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը ծանր է տարել Գեորգի Կուտոյանի մահվան լուրը
Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համաժողովում (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել նախկին վարչապետից բռնագանձել 59 անշարժ գույք և տասնյակ միլիոնավոր դոլար