Բավ է պառակտվել
17-11-2021 20:49

Գյումրիում տեղակայված զորամասի մոտ պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ վիրավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի Քննչական կոմիտեի մամլո ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի շրջանակներում իրականցվում են գործողություններ՝ Գյումրի քաղաքում գտնվող N զորամասին հարող տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 14:02-ին, ոստիկանության բաժին ահազանգել է զորամասի հերթապահը՝ տեղեկացնելով, որ նշված զորամասին հարող տարածքում պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացված հաղորդման՝ Գյումրի քաղաքում գտնվող զորամասի պարսպի հարակից հատվածից «կրծքավանդակի ծակված, արյունահոսող շնչող վերք, տրավմատիկ հեմոռագիկ շոկ» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են վերոնշյալ երիտասարդի հագուստները, նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: