Բավ է պառակտվել
31-01-2023 16:36

Հայաստանի բնակիչների վերաբերմունքը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ վատացել է. GALLUP International-ի հարցում

Հայաստանի բնակիչների վերաբերմունքն Արցախում ռուս խաղաղապահների առաքելության նկատմամբ վատացել է. Այս մասին հայտնել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները։

Այսպես, ըստ դրա արդյունքների, հարցվածների 18,3%-ը «լիովին դրական» է վերաբերվում Արցախում ռուս խաղաղապահների առաքելությանը, մինչդեռ 2020 թվականի նոյեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 37,8%։ Խաղաղապահ զորքերի տեղակայումը ավելի շուտ դրական է գահատել 32,1 տոկոսը (2020թ. նոյեմբերին՝ 43,7%) 18,3%-ը սրան վերաբերվում է «ավելի շուտ բացասական» (2020թ. նոյեմբերին՝ 4,6%), «լիովին բացասական»՝ 29,6%-ը (2020թ. նոյեմբերի 5,8%-ի դիմաց):

Հարցվածներին հարցրել են նաև, թե ինչպես են վերաբերվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին. 24,3%՝ «լիովին դրական», 29,1 տոկոսը՝ «ավելի շուտ դրական», 14,8 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական», 22,6 տոկոսը՝ «լիովին բացասական»:

Հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 50,7%-ը դրական է վերաբերվում այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունները չեղարկելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը` ելնելով ստեղծված իրավիճակում դրանց անցկացման ոչ պատշաճ լինելուց։ Դրան բացասաբար է արձագանքել հարցվածների 39,5%-ը։

Հարցումը Հայաստանում անցկացվել է հունվարի 17-24-ը հեռախոսազանգերի միջոցով, որին մասնակցել է 1100 հարցված։

Ռուս խաղաղապահները Հայաստանից մարդասիրական բեռներով երկու ավտոշարասյուն են ուղեկցել Արցախ
Ռուս խաղապահներն ապահովում են Արցախի գյուղացիների անվտանգությունը
Արցախում ցանկանում են, որ ռուս խաղաղապահները անժամկետ մնան․ ԱԳՆ ղեկավար
Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին մուտք գործել Արցախ
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական կարգավորումը հնարավոր է. Լավրով