Բավ է պառակտվել
21-06-2023 16:12

ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանած ադրբեջանցի զինծառայողը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվեց չորեքշաբթի Կապանի դատարանում, հայտնում է «Ազատություն»-ը։
Նա մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ապրիլի 10-ին և 13-ին Նախիջևանից հայկական տարածք ներխուժած երկու ադրբեջանցի զինծառայողների ձերբակալության մասին։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրանցից մեկին բռնել էին Սյունիքի մարզի Աճանան գյուղի երեք բնակիչ և մոտը հայտնաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդի հեռախոսը։
Ապրիլի 17-ին երկու ադրբեջանցի զինծառայողներն էլ ձերբակալվել են քրեական գործի շրջանակներում։ Նրանցից մեկին՝ Ագշին Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Հայաստանի սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։