Բավ է պառակտվել
19-09-2016 12:24

Սպանություն է կատարվել Երևանի կենտրոնում

Իրավապահ մարմինները հետաքննում են նախօրեին Երևանի կենտրոնում կատարված սպանությունը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարություն Աշոտի Գալստյանը (ծնված 1974թ), ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Ք.Օ.104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Նախնական քննության տվյալներով, տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են բժշկական կենտրոնի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Հարություն Գալստյանը հիվանդանոց է տեղափոխվել Կոնդ թաղամասից։

«Սպանվածը հայտնի Կոնդեցի Հարութն է եղել», - նշվում է հաղորդագրության մեջ: