Բավ է պառակտվել
27-10-2018 16:21

Համաներումը չպետք է տարածվի մարդասպանների վրա․Փաշինյան

Մարդասպանության համար դատապարտված անձինք չպետք է համաներման ենթարկվեն, շաբաթ օրը լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

“Բայց ես կարծում եմ, որ մենք իսկապես պետք է աշխատեցնենք պայմանական վաղաժամկետ ազատելու մեխանիզմը, պատժաչափերը փոխելու մեխանիզմը, ներման մեխանիզմը յուրաքանչյուր դատապարտյալին անհատական մոտեցում ցուցաբերելու համար”,-ասել է նա։

Ըստ Փաշինյանի, համաներումը անհատական մոտեցում չի ցուցաբերում, ընդհանրական մոտեցում է ցուցաբերում, այդ պատճառով գործերն անհրաժեշտ է մեկ առ մեկ ուսումնասիրել։

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 25-ի նիստին որոշում է կայացրել հոկտեմբերի 31-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել։ Արտահերթ նիստի օրակարգում է “Էրեբունի -Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին” օրենքի նախագիծը։