Բավ է պառակտվել
30-04-2021 14:29

Հեռացնել ադրբեջանական դրոշները, ստեղծել անվտանգության գոտի Սյունիքում

Արման Թաթոյանի կարծիքով, անվտանգության գոտու ստեղծումը կնօաստի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների վերականգնմանը։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կենսական է համարում Սյունիքի մարզում անվտանգության գոտու ստեղծումը։ Ասյ մասին նա ասաց ուրբաթ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Թաթոյանի խոսքով, դա թույլ կտա ոչ միայն վերականգնելու սահմանմերձ բանակավայրերի բնակիչների կյանքի և առողջության իրավունքն, այլև հնարավորություն կտա մշակել հողերը և օգտվել արոտավայրերից։

«Սա նաև ենթադրում է, որ ադրբեջանական զինվորականները, զենքով մարդիկ, ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրից հեռացվեն։ Հաճախ մարդիկ խուսափում են երթևեկել երեկոյան ժամերին այն հատվածներով, որտեղ ադրբեջանական զինծառայողներ են կանգնած լինում»,–ասաց Թաթոյանը։

Օմբուդսմենն ընդգծեց, որ համապատասխան փաստերը ներկայացրել է միջազգային մարմիններին՝ առաջարկելով անվտանգության գոտի ստեղծել։ Նա նշեց, որ ավելի մանրամասն վերլուծություն են ներկայացնելու միջազգային կառույցներին։

«Մեր առաջնային խնդիրը պետք է լինի ցույց տալ, որ այժմ ադրբեջանական կողմը վարում է այն քաղաքականությունը, ինչ Օսմանյան կայսրությունում. սա պատմության վերացում է»,–ասաց Հայաստանի ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ օրերս Արման Թաթոյանը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էին Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել իրավիճակին։