Բավ է պառակտվել
18-01-2022 14:11

Հայաստանի մասնավոր դպրոցների 1-4 դասարանցիները կարող են դասագրքերն անվճար ստանալ պետության հաշվին

Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի համաձայն Հայաստանի մասնավոր դպրոցների 1-ից 4-րդ դասարանների դպրոցականները կարող են դասագրքերն անվճար ստանալ պետության հաշվին; Նախագծին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 10-ը։

Օրինագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ մինչ այժմ պետությունը պետբյուջեի հաշվին անվճար գրքեր է տրամադրում միայն պետական ​​ուսումնական հաստատություններում սովորող 1-4 դասարանների դպրոցականներին, իսկ մասնավոր դպրոցների աշակերտները գրքերը ստանում են վճարովի հիմունքներով։ Պատգամավորի կարծիքով՝ նման վերաբերմունքը խտրական է, քանի որ պետությունը գրքերը տրամադրում է ոչ թե կազմակերպություններին, այլ աշակերտներին։

«Պետական դպրոցների 1-4 դասարաններում սովորում է շուրջ 150 հազ․ երեխա, իսկ մասնավոր դպրոցներում՝ մոտ 3,8-4,2 հազար։ Պարզեցված հաշվարկով բյուջեից ծախսերը կկազմեն տարեկան մոտ 30-50մլն․ դրամ»,- ասել է նա։